2124 դիտում
08:56 06-09-2016
ՀԷՑ-ի առաջին կիսամյակի շահույթը կազմել է ավելի քան 15 միլիարդ դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցերի» միայն այս տարվա առաջին կիսամյակի շահույթը կազմել է ավելի քան 15 միլիարդ դրամ, ինչն արդեն իսկ գերազանցում է ընկերության տարեկան պլանը։ Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկանում է պաշտոնապես հրապարակված հաշվետվություններից։ Իսկ ամենակարևորն այն է, որ ընթացիկ տարում ՀԷՑ-ի կողմից գնված էլէներգիայի 95 տոկոսը սպառողին մատակարարվող սակագնից կրկնակի էժան է եղել։
Մասնավորապես, ՀԷՑ-ը սպառողին մատակարարված էլէներգիայի 69 տոկոսի դիմաց վճարել է 1 կՎտ/ժ-ը 5-ից 7 դրամ, իսկ 25,4 տոկոսի սակագինը կազմել է 22-ից 25 դրամ, և միայն 4,9 տոկոս էլէներգիան է, որը ՀԷՑ-ը գնել է, այսպես կոչված, բարձր սակագնով՝ 42,9 դրամով «Հրազդան ՋԷԿ»–ից։
Այսպիսով Հայաստանի բնակչությունը ստիպված է թանկ գնով էլէներգիա սպառել, չնայած որ մեր երկրի համար անհրաժեշտ էլէներգիայի 95 տոկոսը կազմում է, այսպես կոչված, էժան էլէներգիան։ Ի դեպ, հավելենք, որ մոսկվաբնակ Սամվել Կարապետյանի գնելուց հետո ՀԷՑ-ում էլէներգիայի կորուստները շեշտակի նվազել են»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2823 դիտում
09:15 05-12-2015
ՀԷՑ-ի՝ միայն այս տարվա 9 ամիսների մաքուր շահույթը կազմել է ավելի քան 31 միլիարդ դրամ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1324 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1495 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1264 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»