211652_close_icon
views-count736 դիտում article-date 15:23 04-12-2015

Աշխատանքային խորհրդակցություն՝ Վերահսկիչ պալատում

Դեկտեմբերի 4-ին Վերահսկիչ պալատում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ Յոթերորդ եւ Տասներորդ վարչությունների աշխատակիցները եւ նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները: Խորհրդակցությունների ընթացքում Վերահսկիչ պալատի աշխատակիցները ներկայացրել են կատարված աշխատանքների արդյունքները, վերահսկողության ընթացքում ծագած խնդիրները և դրանց լուծման համար կիրառված միջոցները: ՎՊ նախագահն ընդգծել է վերահսկողական աշխատանքներում հստակ հետևողականություն ցուցաբերելու և բացասական երևույթների պատճառահետևանքային կապերին էական ուշադրություն դարձնելու կարևորությունը: Խորհրդակցության ավարտին Վերահսկիչ պալատի նախագահը հանձնարարել է մինչև դեկտեմբերի 10-ն ամփոփել վերահսկողության արդյունքները:

Նմանատիպ նյութեր