211652_close_icon
views-count14725 դիտում article-date 12:00 04-12-2015

Արշալույսում գյուղապետի եւ բնակիչների հարաբերություններն էլ ավելի են սրվում. ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբորը համագյուղացիները մերժում են ու նոր փաստեր հրապարակում նրա դեմ

Ուրեմն՝ մեր գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, ով ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, հիմա ձեռը փրփուրներին է գցում։ Հասկացել է, որ հողը ոտքի տակից փախչում է։ Հասկանալս ո՞րն է, բնազդաբար զգում է։ Երկու օրից գյուղապետական ընտրություն է, իսկ ինքն արդեն սկսել է հասկանալ, որ գյուղում էլ իրեն վստահող չկա, որ իրեն ընտրող չի լինելու։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին դժգոհեցին Արշալույսի բնակիչները: Նրանց բողոքը ներկայացնում ենք ստորեւ. «Հիմա նոր-նոր սկսել է խոստումներ տալ։ Այս ու այնտեղից լսած բաներ է ասում, խոստանում, թե իբր ոռոգման ջրի սակագին կիջեցնի եւ այլն։ Այդ մարդն ուղղակի գյուղապետի թեկնածու Աշոտ Սարգսյանի ծրագրից հատվածներ է գողացել ու ցանկանում է իբրեւ իր ծրագիր ներկայացնել։ Բայց ինքն էլ չգիտի՝ ինչի մասին է խոսում, ինչպես կարելի է հասնել բարձրաձայնվող հարցերի լուծմանը։ Կամ, ինչ էլ խոստանա Զարզանդը, չգիտե՞նք, որ դեկտեմբերի 7-ին մոռանալու է: Նախորդ ընտրություններին էլ հանդիսավոր երդվում էր, թե գյուղի կուլտուրայի տունը վերանորոգելու է։ Բա ի՞նչ եղավ։ Կուլտուրայի տան դուռ-լուսամուտ քարով փակել է, որ հանկարծ մարդ չմտնի։ Զարզանդը երբեք էլ գյուղի, գյուղացիների մասին չի մտածել, այլ միմիայն ինքն իր մասին։ Գյուղի այգիների ոռոգման համար նախատեսված կիսախողովակները քանդել-տարել է, իր սեփական տարածքներում գցել՝ շատ ու շատ համագյուղացիների զրկելով հողերը ոռոգելու հնարավորությունից։ Նույնիսկ պետական ծրագրով հողատերերին հատկացվող պարարտանյութը, վառելանյութը նա իրենով է անում։ Պետությունը կաշվից դուրս է գալիս, որ գյուղացուն պարկը 6 000 դրամով սելիտրա տա, Զարզանդը դա վերցնում է եւ իր մերձավորի խանութում 8-9 հազարով վաճառում իրական շահառուներին։ Ասում ենք՝ միայն իր մասին է մտածում, բայց գյուղապետարանի աշխատողներն ասում են՝ մեկ էլ սիրուհին է աչքին գալիս։ Նրա սիրուհու հայրը աղջկան տնից դուրս շպրտեց։ Բացի հանգամանքների զոհ այդ աղջկանից, գյուղապետարանի ողջ անձնակազմն անհամբեր սպասում է, որ դեկտեմբերի 6-ի ընտրություններից հետո հրաժեշտ տա Զարզանդին։ Եթե հանկարծ մի սատանությամբ դա պահպանեց իր աթոռը, մենք բոլորս դիմում կգրենք, գործից դուրս կգանք: Նրանք հայտարարում են, որ էլ չեն հանդուրժելու բռնակալ Զարզանդին։ Բավակա՛ն է, Զարզանդ, ա՛յ ինքնակոչ գյուղապետ։ Ինչպես օդից գնդապետի ուսադիրներ ես ստացել՝ հենց այնպես, ոչնչի համար, ոչ մի վաստակ չունենալով, երբեք չծառայելով, այնպես էլ «կպցրել ես» գյուղապետի պաշտոնն ու փորձում ես հավերժ վայելել։ Չի՛ ստացվելու։ Արշալույսը մերժելով մերժում է Զարզանդին։ Դեկտեմբերի 7-ից նա այլեւս գյուղապետ չէ։ Արշալույս գյուղի բոլոր ընտրողների անունից՝ մի քանի տասնյակ արշալույսցիներ»: Լուսանկարը՝ hetq.am-ի:

Նմանատիպ նյութեր