2511 դիտում
10:18 04-12-2015
Հայաստանում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Հրազդան-Հանքավան, Վեդի-Լուսաշող, Զանգեր-Սիսիան, Սիսիան-Գորիս, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:
Սևան-Դիլիջան, Սևան-Մարտունի, Քուչակ-Ապարան և Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ապարան-Ալագյազ և Պարույր Սևակ-Զանգակատուն ավտոճանապարհներին առկա է բուք:
ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նմանատիպ նյութեր
1285 դիտում
09:51 05-01-2024
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար
Այս բաժնից
478 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
622 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1093 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը