Կայացել է ԱՊՀ երկրների երիտասարդ քաղաքական գործիչների համաժողովը
Օրերս Սոչիում կայացավ ԱՊՀ երկրների երիտասարդ խորհրդարանականների համաժողովը, որին մասնակցում էին ԱՊՀ երկրների խորհրդարանական տարբեր ուժերի երիտասարդ ներկայացուցիչներ:
Համաժողովին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Վարդուհի Սարգսյանը:
Համաժողովի նպատակն էր հնարավորություն ստեղծել ԱՊՀ երկրների երիտասարդ խորհրդարանականների միջև փորձի փոխանակման, խնդիրների վերհանման ու համատեղ ջանքերով լուծման հնարավոր ուղիների մշակման համար:
Ծրագրի շրջանակներում կայացավ լիագումար նիստ, որի ընթացքում ներկայացվեցին տարածաշրջանում առկա գլոբալ խնդիրներն ու հնարավորությունները:
Հաջորդիվ քննարկումներ անցկացվեցին հետևյալ 5 թեմատիկ աշխատանքային խմբերում` <<Առողջ երիտասարդություն-առողջ երկիր>>, <<Երիտասարդական քաղաքականությունը` որպես պետական կառավարման ռազմավարական բաղադրիչ>>, <<Երիտասարդական միավորումները` որպես երիտասարդության սոցիալական և քաղաքական ակտիվության արդյունավետ գործիք>>,
<<Երիտասարդության ներգրավվածությունը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում>> և <<Խորհրդային ժողովուրդների հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում>>:
Համաժողովի ավարտին տեղի ունեցավ քննարկումնեիի արդյունքների ամփոփում և տարածաշրջանային համագործակցության ու առկա խնդիրների համատեղ լուծման վերաբերյալ բանաձևի ընդունում:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]