211652_close_icon

ՏԿԱԻՆ-ում երեխաների համար սեյսմապաշտպանության դասընթաց է անցկացվել

views-count778 դիտում article-date 16:10 03-12-2015
Սպիտակի աղետալի երկրաշարժի 27-րդ տարելիցին ընդառաջ՝ Երևանում և հանրապետության տարբեր մարզերում ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը կազմակերպում է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման դասընթացներ, որի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն էին այցելել Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի հինգերորդ դասարանի 30 աշակերտ և բնագիտության ուսուցչուհին: Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետներ Հասմիկ Կիրակոսյանը, Կարինե Բարսեղյանը և Թերեզա Խաչատրյանը աշակերտներին ներկայացրեցին, թե ինչ խնդիրներ է լուծում ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը: Այնուհետև ներկայացվեցին մինչև երկրաշարժը, երկրաշարժի ժամանակ և դրանից հետո անհրաժեշտ վարքականոնները: Մասնագետները ներկայացրեցին նաև երկրաշարժը կանխազգող կենդանիների վարքի մասին զեկույց: Հանդիպումն անցավ հետաքրքիր հարցադրումներով, մեկնաբանություններով և պարզաբանումներով: Աշակերտների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերին տրվեցին ամբողջական և հիմնավոր պատասխաններ: Ուսուցչուհու խնդրանքով՝ ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցները կկազմակերպեն նաև երեխաների այցը Գառնիի երկրաֆիզիկական դիտարան, որտեղ նրանք կտեսնեն սեյսմիկ մոնիթորինգի նորագույն սարքերը և կծանոթանան դրանց աշխատանքի սկզբունքներին: [img]/ups/images/0302645001449136321982388.jpg[/img][img]/ups/images/0163014001449136320643661.jpg[/img]

Նմանատիպ նյութեր