Ժերար Պիկեն թվիթերում ուրախության արցունքներով է արձագանքել «Ռեալի» հնարավոր որակազրկման լուրը
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին խիստ ուրախացրել է այն նորությունը, որ «Ռեալին» կարող են [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/03/71934/]որակազրկել[/url] Իսպանիայի Գավաթից:
Հիշեցնենք, որ «Կադիսի» հետ խաղում (3:1) արքայական ակումբը խաղադաշտ է մտցրել նախորդ մրցաշրջանում որակազրկված Դենիս Չերիշևին:
«Ռեալի» հնարավոր որակազրկման լուրը իմանալուն պես, Պիկեն իր թվիթերում ուրախության արցունքներով ինը «սմայլիկ» է տեղադրել: Նշենք, որ Պիկեն հաճախ է թվիթերի միջոցով վիճաբանության մեջ մտել «Ռեալի» խաղացողների հետ: