Եղանակի մասին
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: 4-ին, 6-ին առավելապես արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում ձյան տեսքով տեղումները կպահպանվեն, սակայն կդիտվի նրանց ինտենսիվության զգալի նվազում:
Դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 4-ին, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին կա թույլ ձյան հավանականություն: