Եղանակի մասին
[b][i]ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ դեկտեմբերի 3-5-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում:
[/i][/b]
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: 4-5-ին շրջանների զգալի մասում կպահպանվեն տեղումներ ձյան տեսքով, սակայն կդիտվի ինտենսիվության զգալի նվազում: 2-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերից կդիտվի անձրև, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 4-5-ին կպահպանվեն տեղումներ ձյան տեսքով, սակայն կդիտվի ինտենսիվության զգալի նվազում: 2-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0069590001449031748474295.jpg[/img][img]/ups/images/0480607001449031747128582.jpg[/img]