211652_close_icon
views-count2604 դիտում article-date 17:38 27-11-2015

2015թ. «Ոսկե գնդակը» կստանա Մեսին, 2-րդը Ռոնալդուն է

Հայտնի են դարձել տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար քվեարկության նախնական տվյալները: Ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo-ն, «Ոսկե գնդակ-2015»-ը կստանա «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը քվեարկության արդյունքներով հավաքել է 414 միավոր: 2-րդը «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 212,5 միավոր, 3-րդը՝ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը՝ 95,5 միավոր: Լավագույն եռյակին հետևում են Լուիս Սուարեսը («Բարսելոնա», 34,5), Զլաթան Իբրահիմովիչը (ՊՍԺ, 21) և Անդրես Ինյեստան («Բարսելոնա», 20): Այդպիսով, Լիոնել Մեսին 5-րդ անգամ կստանա «Ոսկե գնդակը»: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2016թ. հունվարի 11-ին՝ Ցյուրիխում: Քվեարկությանը մասնակցել են ազգային հավաքականների մարզիչներն ու ավագները, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր