Աշխարհի փոխչեմպիոն Առաքել Միրզոյանը անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը
Հանրահայտ ծանրամարտիկ, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը այսօր հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը անդամագրվելու որոշման մասին:
Ծանրամարտիկը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես` Առաքել Միրզոյանս,անսալով նախնիներիս հայրենասեր ոգու կանչին և հավատալով պայծառ ապագա ստեղծելու հանրապետական գաղափարախոսությանը, այսօր` դեկտեմբերի 1-ին ընդունվեցի Հանրապետական կուսակցության շարքերը` լիահույս,որ իմ համեստ ներկայությամբ կօգնեմ հայրենիքիս, կմասնակցեմ ժողովրդիս երազանքները իրագործելու արդար գործին»: