211652_close_icon
views-count1134 դիտում article-date 14:54 01-12-2015

Հռոմի պապը կարող է 2016 թվականին Հայաստան այցելել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կենտրոնական Աֆրիկա կատարած շրջագայությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դեռ 2014 թվականին խոստացել էր, որ մի օր Հայաստան կայցելի, հաղորդում է abc7.com կայքը: «Խոստումս ուժի մեջ է»,-ասել է նա՝ հավելելով, որ դեռ հստակ ժամկետ որոշված չէ հայաստանյան այցի համար: 79-ամյա Պապը պատրաստվում է 2016 թվականի փետրվարի 12-ին Մեքսիկա այցելել և հույս է հայտնել, որ իր այցով կբարելավվեն ԱՄՆ-ի և Մեքսիկայի հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր