211652_close_icon
views-count2106 դիտում article-date 17:40 11-04-2015

Հռոմի Պապը Հայաստանում կլինի 2016 թվականին. Corriere quotidiano

Իտալական «Corriere quotidiano» [url=http://www.corrierequotidiano.it/3480-cronaca/papa-francesco-andr%C3%A0-armenia-nel-corso-del-prossimo-anno]պարբերականը [/url]գրում է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 2016 թվականին կայցելի Հայաստան: Թերթը հղում է անում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Թերթի փոխանցմամբ՝ կիրակի՝ ապրիլի 12-ին, ՀՀ նախագահը մասնակցելու է Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվելիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը և պատարագին, ինչին չի մասնակցելու Վատիկանում Թուրքիայի դեսպանը: «Ես համոզված եմ, որ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը», - մեջբերում է նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Corriere quotidiano»-ը: Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը նշել էր, որ մատուցվելիք պատարագի ավարտին նախատեսված են նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների ելույթները: «Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով. բացի վերը նշածներիցս, կարևոր է նաև առանձնացնել, որ տեղի կունենա հայկական մեռելոցի ծիսական կարգ: Պատարագը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն այն մատուցվում է աշխարհի բոլոր հայերի համարնշել էր դեսպանը:

Նմանատիպ նյութեր