Պուտինն ու Օբաման կես ժամ տևողությամբ հանդիպում են ունեցել Փարիզում
Փարիզում ընթացող Կլիմայի փոփոխությունների շուրջ միջազգային համաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կես ժամ տևողությամբ հանդիպում են ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Հանդիպումն անցել է փակ դռների ետևում՝ առանց լրագրողների ներկայության:
Ավելի ուշ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահները Փարիզում քննարկել են Սիրիայի քաղաքական կարգավորման հարցը:
Հանդիպման ժամանակ Բարակ Օբաման նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա։