211652_close_icon
views-count1038 դիտում article-date 17:47 30-11-2015

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էմմա Աբայդուլլինային՝ ամուսնու՝ Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացա աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ, պոետ, դրամատուրգ և մանկավարժ, բոլորի կողմից սիրված Էլդար Ալեքսեի Ռյազանովի մահվան մասին: Բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել Էլդար Ռյազանովի՝ սիրված և հայտնի ֆիլմերում արտացոլված բարոյաարժեքային կողմնորոշիչներով, որոնք, տասնամյակներ անց էլ չեն կորցրել իրենց արդիականությունն ու արժեքը: Արվեստի մեծանուն գործչի վախճանը մեծ կորուստ է համաշխարհային կինեմատոգրաֆիայի համար: Խնդրում եմ ընդունել իմ խորը ցավակցությունը՝ Ձեզ և Ձեր ընտանիքին պատուհասած վշտի կապակցությամբ»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր