782 դիտում
18:10 30-11-2015
Առաջին անգամ նոր տեսակի համագործակցություն` առաջատար ԲՈՒՀ-ի և խոշորագույն փաստաբանական ընկերության միջև
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Միանսյանը ստորագրեցին մի փաստաթուղթ, որով առաջին անգամ կկայանա բացառիկ տեսակի և որակի համագործակցություն իրավաբաններ պատրաստող առաջատար ԲՈՒՀ-ի և առաջատար իրավաբանական ընկերության միջև:
Նշված համագործակցության շրջանակներում յուրաքանչյուր ամիս նախատեսված է անցկացնել մասնագիտական սեմինարներ, կլոր սեղաններ և այլ քննարկումներ իրավունքի առավել խնդրահարույց և ակտուալ հարցերի վերաբերյալ: Այդ միջոցառումներին կմասնակցեն համալսարանի և իրավաբանական ընկերության առաջատար մասնագետները, ԲՈՒՀ-ի ուսանողները, ինչպես նաև ոլորտի հետ առնչվող այլ կառույցներ ու մասնագետներ:
Նախատեսված միջոցառումներից է նաև Համալսարանի գիտնականների կողմից ստեղծվող գիտական պրոդուկտի իրավական պաշտպանության մեխանիզմների ստեղծումը և ներդրումը: Բացի այդ, այսուհետ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները պրակտիկ աշխատանքի փորձ ձեռք կբերեն «AM» իրավաբանական ընկերությունում: Պրակտիկայի ընթացքում լավագույն արդյունքները ցուցաբերած ուսանողները հնարավորություն կունենան վճարովի աշխատանքի անցնել ընկերությունում:
Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը իր խոսքում նշեց. «Հպարտ ենք, որ մեր համալրսարանի շրջանավարտները այսօր շատ լուրջ կշիռ և հեղինակություն են վայելում մասնագիտական դաշտում: Դա նաև մեր պարծանքն ու աշխատանքի արդյունքն է:
Շատ ուրախ եմ, որ «AM» իրավաբանական ընկերության հետ այսօր կնքեցինք համապարփակ համաձայնագիր, որով նախատեսվում է իրականացնել իրավագիտության ամենաակտուալ ոլորտեներում համատեղ հետազոտություններ, իրավագիտության դաշտում առկա բաց հարցերի համատեղ մշակում, լուծումներ գտնելու եղանակների ուսումնասիրություն, ինչպես նաև ուսանողների առավել ակտիվ ներգրավում պրակտիկ մասնագիտական դաշտ: Մեզ համար դա շատ մեծ կարևորություն ունեցող խնդիր է:»
«AM» ընկերության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը նույնպես մեծ ձեռք բերում համարեց այս հուշագրի կնքումը և հավելեց. «Մեր ընկերությունում և շատ այլ հաստատություններում կադրեր ընտրելիս գործատուները հաճախ նախընտրում են Հայ-Ռուսական համալսարանի շրջանավատներին, քանի որ այս Համալսարանի դիպլոմը դարձել է մասնագիտական որակի իրական խորհրդանիշ:
Նաև շատերը գիտեն, որ պարոն Դարբինյանը մշտապես հանդես է գալիս ապագային միտված ու մրցունակ բազմաթիվ նախաձեռնություններով, ինչի ևս մեկ վկայությունն է այս յուրօրինակ և նորարար համագործակցությունը:»
Հուշագքրի կնքման պաշտոնական արարողությանը ներկա էին նաև Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը, «AM» ընկերության առաջատար փաստաբան Լևոն Սահակյանը, ինչպես նաև երկու կառույցները ներկայացնող այլ անձինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1493 դիտում
19:13 08-09-2021
ԵՊՀ-ն աշխարհի առաջատար 1650 ԲՈՒՀ-երի մեջ կիսում է 551-600 հորիզոնականը
1392 դիտում
19:06 01-04-2022
Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան սկսում է նոր համագործակցություն Vbet ընկերության հետ
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը