211652_close_icon
views-count7995 դիտում article-date 19:00 30-11-2015

Գժական զեղչեր

Նոյեմբերը մեռած ամիս է: Առևտուր չկա: Գնողունակությունն ընկնում է: Աշնան վերջում եկամուտները նվազում են: Մեծ մասը խնայողություններ է անում առաջիկա Ծննդյան և Ամանորյա տոնական ծախսերի և նվերների համար: Սրճարանները կիսադատարկ են: Հաճախորդները սրճարան են մտնում ուշ աշնանային ցրտից պաշտպանվելու համար և քիչ են ծախսում: Խանութներում աշխուժություն չկա: Ապրանքները թթվում-մնում են: Նոյեմբերյան դեպրեսիան պատում է գործարարներին: Բիզնես ծրագրերը չնախատեսված ռիսկերի են բախվում: Հարկերի հավաքագրման օբյեկտիվ դժվարություններ են առաջանում: Տարեկան բյուջեի կատարումը կասկածի տակ է հայտնվում: Մի խոսքով, նոյեմբերյան ժամանակավոր ճգնաժամը տոտալ դեպրեսիա է առաջացնում և միաժամանակ հարվածում տնտեսությանը: Նոյեմբերյան տխուր պատկերն առկա է ամբողջ քրիստոնեական աշխարհում: Բոլորը հասկանում են, որ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի վերջին աշխուժություն է մտնելու, վերականգնվելու են առևտրի տեմպերը: Որոշ երկրներ հաշտվում են այդ ժամանակավոր դեպրեսիայի և տնտեսական կորուստների հետ: Սակայն կան երկրներ, որոնք կարողանում են հաղթահարել են նոյեմբերյան ժամանակավոր ճգնաժամը, նույնիսկ՝ հաջողվում է նոյեմբերը դարձնել տարվա ամենաշխույժ ամիսներից մեկը: Նոյեմբերյան ժամանակավոր ճգնաժամը հաղթահարելու արդյունավետ գործիքը համարվում է «Սև ուրբաթը»: Նոյեմբերի վերջին, երբ ուշ աշնանային դեպրեսիան հասնում է կիզակետին, խանութները հայտարարում են «Սև ուրբաթ»: Այդ օրը խանութները բացվում է ժամը 5-ին և մինչև 80 % զեղչեր են կիրառվում գրեթե բոլոր ապրանքատեսակների նկատմամբ: Երիտասարդները, կանայք, գնումների մոլագարները, ժուկալները, խնայողները, ճարպկամիտները, ինչպես նաև՝ զբոսաշրջիկները մեծ ակտիվություն են ցուցաբերում «Սև ուրբաթի» ժամանակ, գրոհում են խանութները, գնում ամեն ինչ՝ սնունդ, հագուստ, կահույք, տեխնիկա և այլն: «Սև ուրբաթի» շնորհիվ նոյեմբերյան դեպրեսիայից հետք չի մնում: Արդյունքում նոյեմբերին գնողունակությունը ոչ թե ընկնում է, այլ գերազանցում է մյուս ամիսների ցուցանիշը, մարդիկ ոչ թե տխրում են, այլ ուրախանում, ոչ թե կորցնում են, այլ շահում-ձեռքբերում: Տեղեկանք. 1920-30-ականների տնտեսական ճգնաժամն ու դեպրեսիան մեծ ավերածություն պատճառեցին: Եվ մեծ վախ առաջացավ, որ ճգնաժամն ու դեպրեսիան կարող են կրկնվել: Իսկ նոյեմբերյան ամենայմա տնտեսական անկումը թարմացնում էր այդ վախերը: Եվ տնտեսվարողները, առևտրականները, արտադրողները, միլիոնատերերը սարսափով էին լցվում, երբ նոյեմբերին գնողունակությունն ընկնում էր, իսկ առևտուրը մեռնում: Հենց այդ վախերի ազդեցության տակ մի շարք հեղինակավոր գործիչների և ազդեցիկ ընտանիքների նախաձեռնությամբ հիմնվեց «Սև ուրբաթի» ավանդույթը: Տրամաբանությունը պարզ էր. Ավելի լավ է մեկ օր առևտրային կորուստներ ունենալ, քան տասնամյա տնտեսական աղետի ենթարկվել: Այս առումով «Սև ուրբաթը» տնտեսական կայունացնող նշանակություն է ունենում: Մյուս կողմից «Սև ուրբաթը» նպաստում է հասարակական համերաշխությանը, որը շատ կարևոր է սոցիալ-քաղաքական առաջընթացի համար: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր