13617 դիտում
12:35 18-09-2014
Երևանում մենեջերը Porsche Cayenne-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնց թվում են տնօրենն ու նախագծերի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Ազարյանը Թումանյան և Ղ. Փարպեցի փողոցների խաչմերուկում իր վարած Porsche Cayenne մակնիշի 10 TF 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա Արթուր Ղուլյանին, 31-ամյա Արտյոմ Բաղդասարյանին և 29-ամյա Մարինե Կանշինային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել: Օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն թիվ 2 բուժմիավորում: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Porsche Cayenne-ի վարորդ Ա. Ազարյանն աշխատում է «ԱՆԴԱԿՍ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, իսկ վրաերթի ենթարկվածներից Ա. Ղուլյանը՝ «ԷԿԵՆԴ» ՓԲԸ-ի տնօրեն, Ա. Բաղդասարյանը՝ նույն ՓԲԸ-ում՝ նախագծերի ղեկավար:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+