Բրազիլիայում Սանտա Կլաուսը ուղղաթիռ է առևանգել
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի օդանավակայանում Սանտա Կլաուսը մոտ կես միլիոն դոլար արժողությամբ ուղղաթիռ է վարձել օդաչուի հետ: Թռիչքի նպատակը պատվիրատուն նշել է ինչ-որ մի անակնկալ` «սև ուրբաթ» մեծ զեղչով վաճառքների օրը:
Թռիչքից հետո Սանտան օդաչուին հրամայել է թռչել գյուղական տեղանք, ֆերմայի մերձակայքում վայրէջքից հետո օդաչուն կապկպվել է, իսկ Սանտան ուղղաթիռի և մեկ այլ օդաչուի հետ թռչել է հակառակ ուղղությամբ:
Մի քանի ժամ անց օդաչուին հաջողվել է ազատվել և ոստիկանությանը տեղեկացնել Robinson 44 ուղղաթիռի առևանգման մասին:
Սան Պաուլուի ոստիկանությունը փնտրում է Սանտա Կլաուսի հագուստով ուղղաթիռն առևանգող տղամարդուն: