31818 դիտում
18:01 28-11-2015
Հակառակորդի գնդակից վիրավորված 18-ամյա զինվորի ընտանիքին օգնության ձեռք են մեկնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի ավագանու անդամ Գրիգորի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=167701400250064&id=100010306148351]գրել է[/url]. Օրեր առաջ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ն անդրադարձել էր հակառակորդի գնդակից 4 ընկերներին կորցրած 18-ամյա Արման Ստեփանյանին, ով ևս ծանր վիրավորվել էր, սակայն բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը: Նա այսօր շարունակում է տնային պայմաններում բուժում ստանալ: Ցավալին այն է, որ նա ոչ միայն տուն չունի, այլև այնպիսի ծանր սոցիալական պայմաններում է ապրում, որ մայր և որդի գոյատևման խնդիր ունեն: Ես և իմ ընկերները լինելով համեստ կարողությունների տեր մարդիկ, իմանալով այս ընտանիքի ծանր պայմանների մասին որոշեցինք ամանորին ընդառաջ օգնություն ցուցաբերել այս ընտանիքին` փորձելով մի փոքր թեթևացնել նրանց հոգսը և լինել Արմանի կողքին` չէ՞ որ նա մեզանից մեկն է:
Մանրամասները՝ [url=http://www.slaq.am/arm/news/1064954/]այստեղ[/url]:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/21/70954/]հայտնել էինք[/url], ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի գնդակից 4 ընկերներին կորցրած 18-ամյա Արման Ստեփանյանը ոտքից վիրավորում էր ստացել:
Բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը: Այսօր էլ տնային պայմաններում է բուժում ստանում: Բայց ոչ միայն տուն չունի, այլեւ այնպիսի սոցիալական ծանր պայմաններում է ապրում, որ մայր եւ որդի գոյատեւման խնդիր ունեն:
Ստեղծված իրավիճակը [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հուզված ներկայացրել էր ԼՂՀ ժամկետային զինծառայող, 18-ամյա Արման Ստեփանյանի մայրը՝ 52-ամյա Արմանուշ Սիմոնյանը:
Տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12772 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ