4468 դիտում
16:13 06-01-2016
Ինչու չպատժեցին հարսանիքի գնացած ծանոթների տունը թալանած Համլետին
Համլետ Գափոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես Հայկ Առաքելյանից իմանալով, որ վերջինս ընտանիքի անդամների հետ միասին բացակայելու են բնակարանից և մասնակցելու են հարսանեկան արարողության, աստիճանահարթակով բարձրացել է Հ. Առաքելյանի բնակարանի 2-րդ հարկի աստիճանահարթակ և ննջասենյակի պատուհանը ոտքով հարվածելու և բացելու միջոցով մուտք է գործել բնակարան, այնուհետև՝ ննջասենյակ և գաղտնի հափշտակել 421000 դրամ արժողությամբ մեկ հատ ոսկյա մանյակ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել էր Համլետ Դավթի Գափոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և դատապարտել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով:
Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով: Ստացվել է վերաքննիչ բողոք, սակայն դատարանը որոշել է Համլետ Դավթի Գափոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ՝ մերժելով մեղադրողի վերաքննիչ բողոքը:
Սակայն դիմել են նաեւ վճռաբեկ դատարան: Վճռաբեկում էլ դատարանը որոշել է ամբաստանյալ Համլետ Դավիթի Գափոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։
Նմանատիպ նյութեր
2821 դիտում
14:08 28-11-2015
Ի՛նչ պատժի արժանացավ հարսանիքի մասնակցող ընկերոջ տունը թալանած գողը
33356 դիտում
09:35 28-03-2018
Իմ ընկերների, ծանոթների կեսը թողել-գնացել են այստեղից, ես չեմ մեղադրում գնացողներին. Թաթա Սիմոնյան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
523 դիտում
18:00 13-11-2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
541 դիտում
17:43 13-11-2024
Իսրայելը հասել է Գազայում իր նպատակներին, սա պետք է լինի պատերազմը դադարեցնելու ժամանակը. Բլինկեն