Երևանում կմեկնարկի երկօրյա գինու համտես-տոնավաճառը
Նոյեմբերի 28-ին` ժամը 11:00-ին, Հյուսիսային պողոտայի տարածքում կմեկնարկի երկօրյա գինու համտես-տոնավաճառը:
Միջոցառմանը կմասնակցեն նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Միջոցառմանը, որի նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում, կմասնակցի մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր լավագույն արտադրանքը:
Գինու համտես-տոնավաճառը միտված է նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և ներկայացնել մասնակիցներին հայ գինեգործության լավագույն ավանդույթները:
Տոնավաճառը կգործի ժամը 11:00-ից մինչև 21։00-ն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն