211652_close_icon
views-count3136 դիտում article-date 10:43 26-11-2015

Երևանում կանցկացվի գինու համտես-տոնավաճառ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 28-29-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում կկազմակերպեն գինու համտես-տոնավաճառ: Միջոցառմանը, որի նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում, կմասնակցի մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր լավագույն արտադրանքը: Գինու համտես-տոնավաճառը միտված է նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և ներկայացնել մասնակիցներին հայ գինեգործության լավագույն ավանդույթները: Տոնավաճառը կգործի ժամը 11:00-ից մինչև 21։00-ն: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր