Ի՞նչ հուշագիր են ստորագրել գեներալ Մանվել Գրիգորյանն ու նախարար Արփինե Հովհաննիսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր ԵԿՄ վարչության շենքում գործակցության հուշագիր ստորագրեցին ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանն ու արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Ինչպես [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցում են ԵԿՄ վարչության լրատվական ծառայությունից, ըստ այդ հուշագրի՝ հետայսու պատանի երկրապահների հրամանատարասերժանտական դասընթացներում կընդգրկվեն նաեւ արդարադատության նախարարության մասնագետները:
Նախարարությունը նաեւ իրավախորհրդատվական, մեթոդական աջակցություն կցուցաբերի զոհված, անհայտ կորած, հաշմանդամ, ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքներին: