211652_close_icon
views-count1052 դիտում article-date 19:41 26-11-2015

Հայտնաբերվեց և ձերբակալվեց (բնակարանագողության ձախողված փորձ)

Նոյեմբերի 25-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներն ու ոստիկանության վետերանները Երևանի Խանջյան փողոցի 33 շենքի 2-րդ մուտքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հրայր Ս.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը ժամը 15.30-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելով՝ փորձել է մտնել նույն շենքի բնակարաններից մեկը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել: Հրայր Ս.-ն ձերբակալված է: Բնակարանատիրոջից ընդունվել է հաղորդում: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր