211652_close_icon
views-count991 դիտում article-date 11:37 08-09-2015

Բնակարանագողության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին սրճարանի հետնամասում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Իսահակյան փողոցում գործող սրճարաններից մեկի հետնամասից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Միսակ Ա.-ն, որը սեպտեմբերի 5-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր