211652_close_icon
views-count740 դիտում article-date 21:16 26-11-2015

«Սննդային շղթան՝ դպրոցի բակում». բնապահպանական կրթական փորձնական ծրագիր՝ աշակերտների համար

«Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի հերթական փուլը՝ «Սննդային շղթան՝ դպրոցի բակում» ենթածրագիրն է մեկնարկել Երևանի հ. 87 միջնակարգ և Ստ. Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցներում։ Արդեն երկրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը համատեղ իրականացնում են «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագիրը, որի մասնակիցներն են 8-9-րդ, ինչպես նաև ավագ դասարանների աշակերտներ։ Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի շնորհիվ դպրոցահասակ քաղաքացիները կսովորեն ու առօրյայում կկիրառեն բնապահպանական գործընթացներում մարդու բացասական ազդեցությունը նվազեցնելու և բնապահպանական խնդիրները լուծելու հնարավոր ուղիները։ Ծրագիրը աշակերտներին հնարավորություն է տալիս ավելի լայն պատկերացում կազմել տեղական, տարածաշրջանային և համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել բնապահպանական խնդիրների լուծման աշակերտների անհատական և խմբային ունակությունները: «Սննդային շղթան՝ դպրոցի բակում» ծրագրի դասընթացներին մասնավորապես աշակերտները կսովորեն, կհետազոտեն առողջ՝ օրգանական սնունդ արտադրելու եղանակները, ապա գարնանը գիտելիքները կկիրառեն գործնականում։

Նմանատիպ նյութեր