27-ամյա զինծառայող Կարենը ստորացրել է զորամասի պետին
27-ամյա Կարեն Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ Ն զորամասի զինծառայող, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ հայհոյել է իր նկատմամբ պետ հանդիսացող Ն. Տարազյանին` անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենագրքի 360 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


