807 դիտում
10:04 26-11-2015
ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Թբիլիսի
Նոյեմբերի 26-ին Թբիլիսիում կանցկացվեն Եվրոպական միության Արևելյան գործընկերության անդամ պետությունների արտաքին գործերի և առողջապահության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնց կմասնակցի նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, միջոցառումների առանցքում է Եվրոպական ընկերության շրջանակներում համագործակցության զարգացման ապահովումը: Առողջության պահպանման ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մասնակիցները կկիսվեն իրենց տեսակետներով և գաղափարներով:
Կքննարկվեն ԱՀԿ միջազգային առողջապահական կանոնակարգերի իրականացման մարտահրավերներին, հակամանրէային դեղերի կայունության դեմ պայքարին, իմունականխարգեմանը վերաբերող հարցեր: Կանդրադառնան նաև ԱՀԿ ծխախոտի վերահսկման շրջանակային կոնվենցիայի իրականացման ընթացքին
Նմանատիպ նյութեր
2658 դիտում
23:44 22-07-2021
Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը
717 դիտում
13:34 14-12-2015
ՀՀ Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում է
Այս բաժնից
772 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով
457 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
958 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա