4234 դիտում
15:03 25-11-2015
30-ամյա Սմբատը գնացել է անչափահաս ընկերուհու մորից նրա ձեռքը խնդրելու, համաձայնություն ստացել եւ անչափահաս կնոջը իր վարձակալած բնակարանում զրկել կուսությունից
30-ամյա Սմբատ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Քասախ գյուղում ծանոթացել է անչափահաս Ա. Խ-ի հետ և սկսել ամուսնության նպատակով ընկերություն անել նրա հետ:
Հորաքրոջ` Հասմիկ Վարդանյանի հետ գնացել է Ա. Խ-ի տուն, վերջինիս մորից՝ Թ. Մ-ից խնդրել թույլտվություն աղջկա հետ ամուսնանալու համար, ինչից հետո փոխադարձ համաձայնությամբ Ա. Խ-ի հետ եկել և շուրջ 15-20 օր որպես ամուսիններ միասին բնակվել են իր կողմից վարձակալած Երևան քաղաքի բնակարններից մեկում, որտեղ համատեղ բնակվելու ընթացքում` Սմբատ Մնացականյանը մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած Ա. Խ-ի հետ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
8604 դիտում
11:12 14-04-2015
21-ամյա Վիգենն անչափահաս ընկերուհու տանը նրան զրկել է կուսությունից
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»