Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Նոյեմբերի 24-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջուղայի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին (91 տարեկան) շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (2-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վատառողջ բնակիչը բնակվում թիվ 4 բնակարանում:
Հրշեջ-փրկարարները Ա. Գ.-ին (ծնված 1924թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: