211652_close_icon

Կյանքից հեռացավ հայ թատրոնի եւ կինոյի մոհիկաններից մեկը՝ Վարդուհի Վարդերեսյանը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

views-count1634 դիտում article-date 20:55 24-11-2015
Կյանքից հեռացավ հայ թատրոնի եւ կինոյի մոհիկաններից մեկը՝ Վարդուհի Վարդերեսյանը, ով ամբողջացնում էր հայ թատերարվեստի մի ամբողջ սերունդ։ Վարդուհի Վարդերեսյանը կերտած անմոռանալի կերպարները՝ Ռանեւսկայան՝ Չեխովի ՙԲալենուայգում՚, Մարգարիտը՝ Շիրվանզադեի ՙՊատվի համարում՚, Շանթի՝ ՙՀին Աստվածների՚ Իշխանուհին, ՙՊաղտասար Աղբարի՚ Անույշը,անկրկնելի եւ անմոռանալի՝ Ջոնին՝ Վիլյամ Սարոյանի՝ Իմ սիրտը լեռներում է՚ պիեսում, եւ բազում այլ դերեր հայ թատրոնի եւ կինոյի ոսկե ֆոնոդում են։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր խորին ցավակցությունն է հայտնում անվանի դերասանուհու մահվան կապակցությամբ՝ համբերություն եւ տոկունություն ցանկանալով տաղանդաշատ դերասանուհու մերձավորներին եւ բազմահազար երկրպագուներին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Նմանատիպ նյութեր