Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Նոյեմբերի 23-ին, ժամը 12.08-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Վարդանյան փողոցի թիվ 4 շենքի բակում և չի կարողանում բարձրանալ 4-րդ հարկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1930 թ. ծնված Ե. Ու-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 12.04-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 2 շենքի բնակարաններից մեկում բնակիչն ընկել է, չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահում անօգնական վիճակում ընկած է եղել 1940 թ. ծնված Հ. Հ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: