Զինվորները «այո» կամ «ոչ» ասելու հարցում ազատ են լինելու
Հանրաքվեի ժամանակ զինվորականներին չի պարտադրվելու «այո» ասել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
«Կարծում եմ, որեւէ մի քաղաքացի պարտադրված չի գնալու քվեարկելու»: Միաժամանակ լրագրողներին առաջարկեց վերահսկել:
«Կարծում եմ, ոչ ոք պարտադված չի մասնակցի քվեարկությանը»,- ավելացրեց Մովսես Հակոբյանը: Սակայն սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իր կարծիքը չհայտնեց, հիշեցնելով, որ ինքը զինվորական է: Բայց եւ այնպես, նշեց, որ զինված ուժերի կառուցվածքը հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակ կայուն ղեկավարել` նաեւ սահմանադրական փոփոխությունների պարագայում: