61326 դիտում
13:00 22-11-2015
Արտակարգ իրավիճակ Արարատի մարզի Այգեպատ գյուղում. 200-ից ավելի բնակիչներ «ցունամիի» տակ են ընկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Այգեպատ գյուղում: Գյուղի 200-ից ավելի տան բնակիչներ կեսգիշերից անց անակնկալի են եկել, երբ տեսել են, թե ինչպես է էլեկտրաէներգիայի տատանումների պատճառով մի իսկական «ցունամի» անցել նրանց տներով:
Ինչպես Այգեպատ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոսանքի տատանման պատճառով բնակիչների մեծ մասի տների սառնարանները, համակարգիչները, լվացքի մեքենաները, օդորակիչները, խմելու ջրի համար իրենց ուժերով տեղադրված ջրի պոմպերը և բազմաթիվ կենցաղային իրեր վառվել են և խոտանվել:
Այս պահին գյուղապետ Սերգեյ Պետրոսյանը իր բնակիչների հետ տնետուն ընկած ծանոթանում է վնասների չափին, իսկ թե ով և երբ է փոխհատուցելու տուժած գյուղացիների վնասը` դա պարզ կլինի վաղը:
Իրավիճակի մասին արդեն տեղեկացվել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում ասաց, որ մարզպետարանը թիկունք կկանգնի տուժած քաղաքացիներին և կհասնեն նրան, որպեսզի պատասխանատուները կատարեն փոխհատուցումը:
[color=#EF2929]
Գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում էին նաև, որ հիմնական պատճառը տրանսֆորմատորն է , որի հզորությունը շատ թույլ է, իսկ իրենք բազմիցս դիմել են էլեկտրացանցի պատասխանատուներին, որպեսզի տրանսֆորմատորը փոխեն, սակայն ամեն անգամ ստացել են նույն` պատճեն արած պատասխանը` ֆինանսներ չկան, 18-ին կփոխենք, երևի նկատի են ունեցել 18 թվականի հեղափոխությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տուն կա, որտեղ կրած վնասը կազմում է 1,5-2 մլն դրամ:
Գյուղացիներն ասում էին, որ եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի և չփոխվի նաև տրանսֆորմատորը, ապա այլ ելք չկա, ստիպված ողջ գյուղով` ահել ու ջահել, մեր ու մանուկ, թուր ու թվանք վերցնելու ու փակելու են Երևան-Արտաշատ գլխավոր մայրուղին:[/color]
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+