slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Բրյուսելում փակվել են խանութները, մարզահամերգային համալիրները, թանգարանները և մետրոն
211652_close_icon

Բրյուսելում փակվել են խանութները, մարզահամերգային համալիրները, թանգարանները և մետրոն

views-count3253 դիտում article-date 09:44 22-11-2015
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի ֆոնին փակվել են խանութները, մարզահամերգային համալիրները, թանգարանները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Չեղյալ են համարվել սպորտային խոշոր միջոցառումներ, համերգներ: Մայրաքաղաքում չի գործում նաև մետրոն: Փողոցներում հայտնվել են բանակի և ոստիկանության պարեկներ: Քաղաքի կենտրոնում փակվում են սրճարաններն ու ռեստորանները: Բրյուսելի կենտրոնական հատվածի ղեկավար Իվան Մայերը մայրաքաղաքի բոլոր ռեստորանների ու սրճարանների աշխատակազմին խորհուրդ է տվել փակվել մութն ընկնելուց հետո: [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/21/70947/]Հիշեցնենք[/url], որ Բելգիայի իշխանությունները նախօրեին մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ էին հայտարարել, տեղեկացնում էր BBC-ն՝ հղում անելով Սպառնալիքների վերլուծման բելգիական կենտրոնին: Հաղորդագրության մեջ նշված էր. «Իրավիճակի վերլուծությունը բացահայտել է լուրջ և անմիջական սպառնալիք, որը պահանջում է բնակչության համար անվտանգության հատուկ միջոցառումների ձեռնարկում»: Բրյուսելի բնակիչներին հորդորվում էր խուսափել մարդաշատ վայրերից և խստորեն հետևել ոստիկանության ու հատուկ ծառայությունների ցուցումներին:

Նմանատիպ նյութեր