2457 դիտում
18:04 21-11-2015
Ուկրաինայում ՀՀ դեսպանը հերքում է իր մասին ուկրաինական պարբերականի հրապարակումը. «Ազատություն»
Ուկրաինայում Հայաստանի դեսպանը հերքում է [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/21/70938/][b]պնդումները,[/b][/url] թե ուկրաինացի նախկին պաշտոնյայի առանձնատունն ընտրելով իր նստավայր՝ ապահովել է վերջինիս ունեցվածքի անձեռնմխելիությունը։
«Ես ի՞նչ կապ ունեմ այդ տան հետ։ Ես նախ այդ մարդուն չեմ ճանաչել, ես նրան ոչ տեսել եմ, ոչ գիտեմ ով է»,- [url=http://www.azatutyun.am/content/article/27377778.html]«Ազատությանն»[/url] ասաց Անդրանիկ Մանուկյանը։
«Ախր ես չեմ հասկանում՝ իմ կատարած հանցանքը ո՞րն է»,- հարցնում է Մանուկյանը.- «Ի՞նչ հանցանք եմ կատարել... որ տո՞ւն եմ վարձել։ Ուրեմն էդ դեպքում բոլոր մարդիկ հանցագործ են, ինչպես վարձակալելն է հանցագործություն, նույն կերպ էլ տանը ապրելը»։
Իրականում, Անդրանիկ Մանուկյանի խոսքերով, ինքը առանձնատունը վարձակալել է մինչև ուկրաինական հեղափոխությունը։ Ավելին՝ չի ճանաչում Սիվեցին, ոչ էլ գիտեր Ժուրավլյովայի ով լինելը։ Պնդում է՝ իր մտքով չի էլ անցել, որ վարձակալելով այդ շենքը՝ ինչ-որ մեկի համար անձեռնմխելիություն է ապահովում։
Նմանատիպ նյութեր
26156 դիտում
16:56 01-11-2020
Կիմի վերջին հրապարակումը. «Բախտը մեկն է զինվորի՝ կամ մահ, կամ ազատություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
1557 դիտում
14:39 24-02-2015
ՀՀ քննչական կոմիտեն հերքում է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումը
Այս բաժնից
1102 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1144 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
868 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան