Բալթյան երկրները հրաժարվում են միանալ Սիրիայում Ռուսաստանի հակաահաբեկչական գործողություններին
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահները հայտարարել են, որ չեն ցանկանում Ռուսաստանի հետ կոալիցիա ստեղծել՝ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար, գրում է գերմանական Deutsche Welle-ը:
Պալանգում նոյեմբերի 20-ին Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է. «Լիտվան հանդես չի գա ոչ մի նոր կոալիցիայում, որում ներգրավված է կամ էլ ներգրավվելու է Ռուսաստանը»:
Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միությունը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որոնք խորհրդարանի մեծամասնություն են կազմում, կողմ են Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքար սկսելուն: