1754 դիտում
23:13 20-11-2015
Հայաստանը ներկայացվեց Բուխարեստի Գրքի միջազգային սալոնում
Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ Բուխարեստի Գրքի GAUDEAMUS միջազգային սալոնի ֆրանկոֆոնիայի տաղավարի հանդիսավոր բացումը, որին որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ արդեն երրորդ տարի մասնակցում է Հայաստանը:
Ֆրանկոֆոն երկրների խմբի կազմում/GADIF Ռումինիայում ՀՀ դեսպանությունը ֆրանկոֆոնիայի տաղավարում ներկայացրեց ֆրանսերենով հրատարակություններ, այդ թվում` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ֆրանսերեն թարգմանությունը:
Բացման արարողությանը մասնակցեցին Ռումինիայի նորանշանակ մշակույթի նախարար Վլադ Ալեքսանդրեսկուն, ֆրանկոֆոն երկրների դեսպաններ և Ֆրանկոֆոնիայի ռեգիոնալ հաստատությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը եւ Ռումինիայի մշակույթի նախարար Վլադ Ալեքսանդրեսկուն մտքեր փոխանակեցին հայ-ռումինական մշակութային ընթացիկ հարցերի շուրջ:
Բուխարեստի Գրքի միջազգային սալոնի միջոցառումների շարքում Կորինտ հրատարակչության տաղավարում ներկայացվեց նաև ֆրանսիացի լրագրողներ Լոր Մարշանի եւ Գիյոմ Պերիեի «Թուրքիան եւ հայկական ուրվականը» գրքի ռումիներեն թարգմանությունը:
Նմանատիպ նյութեր
977 դիտում
21:35 24-11-2014
Հայաստանը մասնակցեց Բուխարեստի Գրքի միջազգային ցուցահանդեսին
1885 դիտում
22:40 09-10-2021
Հանրության լայն շրջանակին ներկայացվեց Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքի վերախմբագրված տարբերակը
Այս բաժնից
991 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
631 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
928 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը