1038 դիտում
20:48 20-11-2015
Ուսանողները՝ կարևոր գործընկեր
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՊՀ-ում ընթացող "Երիտասարդական մասնակցությունը ուսանողական ինքնակառավարման գործընթացում" խորագրով միջազգային համաժողովի մասնակիցների հետ:
Ողջունելով օտարերկյա և տեղացի ուսանողներին՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է ուսանողական կառույցների կարևորությունը հատկապես բուհական որոշումների կայացման գործընթացում. "Ինքս՝ իբրև ուսանողական կառույցների ճանապարհն անցած մարդ, շատ լավ հասկանում եմ ուսանողական միությունների խնդիրներն ու ակտիվ ուսանողների՝ բուհերը ներսից բարեփոխելու ցանկությունը: Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումներում մեծ տեղ է հատկացված ուսանողական համայքներին. մեզ համար կարևոր է, որպեսզի նրանք ունենան հստակ լծակներ՝ որոշումների վրա ազդելու: Մեզ մոտ իրավական պահանջ է՝ ուսանողները պետք է ներկայացված լինեն բուհերի կառավարման խորհուրդներում, ինչպես նաև ուսանողական խորհուրդները ստանում են ֆինանսավորում բուհերի բյուջեներից: Կրթության և գիտության նախարարությունը ուսանողներին համարում է կարևոր գործընկեր",- իր խոսքում նշել է նախարարը և հավելել, որ ուսանողական կառույցների գլխավոր խնդիրը ինքնակազմակերպվելն ու կրթության որակի գլխավոր պահանջատեր դառնալն է: Վստահություն հայտնելով, որ ուսանողական ինքնակառավարումը այլընտրանք չունի՝ Ա. Աշոտյանը կարևորել է, որ ուսանողները հավասարապես նախանձախնդիր լինեն ոչ միայն իրավունքների, այլ նաև պարտականությունների իրականացման հարցում:
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր խնդիրների՝ գիտության ոլորտում ուսանողների ներգրավման հնարավորություններից մինչև հայկական սփյուռքի ներուժի օգտագործումը: Պատասխանելով երիտասարդներից մեկի այն հարցին, թե ինչպես կարելի է ստեղծել միջազգային ուսանողական կազմակերպություն, Ա. Աշոտյանը նշել է, որ նախևառաջ պետք է գտնել ընդհանուր նպատակներ, որոնց շուրջ տարբեր երկրների ուսանողներ կցանկանային միավորվել. " Անպայման պետք է գտնել այն կետերը, որոնք միավորում են Ձեզ:
Միջազգային ուսանողական կառույցը նաև կարող է ի ցույց դնել ուսանողների տարբերակված մոտեցումները, բայց ամենակարևորը նպատակների հստակեցումն է: Իհարկե, միջազգային ուսանողական կազմակերպության հիմնադրման համար նաև միջոցներ են անհրաժեշտ, բայց ես կարծում եմ, որ նպատակներ ունենալու դեպքում, դրանք կարելի է գտնել": ՀՀ ԿԳ նախարարը խոստացել է միջազգային որևէ նախագծի շրջանակում աջակցել ուսանողական միջազգային կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությանը, եթե հանդիպմանը ներկա ուսանողները կարողանան ընդհանուր առանցքի շուրջ համախմբել առնվազն մեկ տասնյակ երկրների ուսանողական կառույցներ: Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել նաև Բոլոնիայի գործընթացի, Հայաստանում օտարալեզու բուհական ծրագրերի, ներկա և նախկին ուսանողական կառույցների տարբերությունների և բազմաթիվ այլ խնդիրների մասին:
Նմանատիպ նյութեր
1221 դիտում
14:39 16-09-2014
Լեհաստանը Հայաստանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր. Լեհաստանի փոխարտգործնախարար
1075 դիտում
12:48 03-11-2014
Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր. Դեյվիդ Լիդինգտո
2920 դիտում
14:24 04-08-2017
ՄԱԿ Զարգացման ծրագիրը շարունակում է կարևոր գործընկեր հանդիսանալ Հայաստանի համար
Այս բաժնից
589 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
883 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը
568 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր