211652_close_icon

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան մեծահամբավ երաժիշտներ

views-count1087 դիտում article-date 18:17 20-11-2015
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան մեծահամբավ երաժիշտներ՝ ջութակահար Ալեքսանդրա Սումը (Ֆրանսիա) և դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա/Իտալիա)։ Կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը, Ջութակի կոնցերտը, Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի կոնցերտ թիվ 1-ը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։ Համերգը նվիրվում է անվանի ռուս դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի 100-ամյակին։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Նմանատիպ նյութեր