211652_close_icon
views-count3061 դիտում article-date 13:36 20-06-2016

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 90-ամյակին նվիրված համերգին կմասնակցեն աշխարհահռչակ հայ երաժիշտներ

Այսօր` հունիսի 28-ին, ժամը 20։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներն ամփոփող գալա համերգ: Գալա համերգին /ծրագիրը կցվում է/ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան աշխարհահռչակ հայ երաժիշտներ՝ Սերգեյ Խաչատրյանը /ջութակ/, Ալեքսանդր Չաուշյանը /թավջութակ/, Վահագն Պապյանը /դաշնամուր/, Հասմիկ Պապյանը /սոպրանո/ և Բարսեղ Թումանյանը /բաս/: Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը հիմնադրվել է 90 տարի առաջ` Արշակ Ադամյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից, տարիներ շարունակ եղել է Խորհրդային Միության առաջատար նվագախմբերից մեկը և այսօր Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն է: Տարբեր տարիների նվագախումբը գլխավորել են Ա. Ադամյանը, Ա. Սպենդիարյանը, Ս. Չարեքյանը, Գ. Բուդաղյանը, Կ. Սարաջյանը, Մ. Մալունցյանը, Օ. Դուրյանը, Մ. Տերյանը, Ռ. Վարդանյանը, Ա. Քաթանյանը, Դ. Խանջյանը, Վ. Գերգիևը, Վ. Պապյանը, Մ. Ավետիսյանը և Լ. Ճգնավորյանը: 2000 թվականից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնել է Էդուարդ Թոփչյանը:

Նմանատիպ նյութեր