1870 դիտում
17:32 20-11-2015
Հայտնի է մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը. ֆոտոռեպորտաժ
Նոյեմբերի 20-ին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող՚ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ, ուսանողներ։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող՚ մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու բուհի ուսանողական խորհուրդը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, դիմելով ներկաներին, նշեց, որ մեր ապագան առողջ ձեռքերում է, մենք ունենք ոգեղեն երիտասարդություն, ովքեր կարողանում են հզորացնել ու ամրապնդել մեր երկիրը։ «Կրթությամբ լուծվում է ազգային անվտանգության խնդիրը, երիտասարդներով պաշտպանվում է մեր երկրի անվտանգությունը։ Կրթությունը և բանակը Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովող գործոններն են՚,- ասաց խորհրդարանի նախագահը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ, նշեց, որ դժվար թե աշխարհում գտնվի մի երկիր, որտեղ երկու շաբաթ շարունակ նշվում են այս տոները՝ ընդգրկելով երիտասարդների լայն շրջանակ։ Նա ընդգծեց, որ հատկապես մանկավարժական համալսարանում սովորողներն ուսանողական կյանքը Հայաստանում դարձնում են ավելի հետաքրքիր։
Տոնական ցերեկույթի ընթացքում պարգևատրվեցին բուհի ֆակուլտետների լավագույն ուսանողները, իսկ մանկավարժական
համալսարանի 2015թ. լավագույն ուսանող ճանաչվեց կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Գրիգոր Կորկոտյանը։
Գրիգոր Կորկոտյանը, խոսելով լավագույն ուսանողի կերպարի մասին, նշեց, որ նա առաջին հերթին պետք է բացարձակ գրազանց առաջադիմություն ունենա, նաև՝ ձգտում լինել հասարակությանը պիտանի, ձևակերպի իր նպատակները և տարբեր ոլորտներում ինքնադրսևորվելով՝ կարողանա օգտակար լինել շրջապատին։ «Լավագույն ուսանողը պետք է կյանքի ծարավ լինի, կենսուրախ, սիրի մարդկանց, իր մասնագիտությունը՚,- ասաց Գրիգորը, ով որպես մրցանակ ստացավ Իսպանիայի ուղեգիր։
Միջոցառումը շարունակվեց երաժշտական կատարումներով. ելույթ ունեցան Սոնա Շահգելդյանը, Սոնա Ռուբենյանը, Ռուզան Ավետիքյանը, Վարդան Բադալյանը և այլք։
Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ «Լավագույն
ուսանող» մրցանակաբաշխությունն ամենամյա է։ Ընտրությունը տեղի է ունենում ըստ հաստատված կանոնակարգի, և հիմք են ընդունվում մի շարք չափանիշներ՝ առաջադիմություն, հասարակական ակտիվություն և այլն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
17798 դիտում
19:32 12-12-2016
Ինչու է Մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը մեկնում Հունաստան
4320 դիտում
22:22 27-06-2014
Երևանում ճարտարագիտական համալսարանի ուսանողը վրաերթի է ենթարկել բժշկական համալսարանի ուսանողուհուն
Այս բաժնից
595 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
892 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը
574 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր