211652_close_icon

Ավտոմեքենայից թմրամիջոց հայտնաբերվեց

views-count1025 դիտում article-date 13:46 20-11-2015
Ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանի Չարենցի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արմեն Ե.-ին, 1993 թ. ծնված Էդգար Ա.-ին և 1991 թ. ծնված Փայլակ Մ.-ին` իր վարած «ՎԱԶ-21021» մակնիշի ավտոմեքենայով: Մեքենայի զննությամբ՝ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, որն ըստ Փայլակ Մ.-ի հայտարարության` կանեփ է և պատկանում է իրեն: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր