211652_close_icon
views-count1837 դիտում article-date 11:19 20-11-2015

22-ամյա երիտասարդն ուժ է գտել իր մեջ սովորելու այբուբենը. տեսանյութ

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Արարատի մարզային կենտրոնի նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ մարզի երիտասարդների հետ հանդիպման ընթացքում 22-ամյա Աշոտ Մանուկյանը, դիմելով ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին, ասաց, որ ինքը գրել-կարդալ չգիտի և շատ կցանկանար տառաճանաչ դառնալ։ Կարեն Ավագյանը հանձնարարեց ՀԵՀ Արարատի մարզային կենտրոնի աշխատակիցներին կազմակերպել պարապմունքներ՝ երիտասարդին գրել-կարդալ սովորեցնելու համար, տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Աշոտ Մանուկյանը Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից է։ Հենաշարժական խնդիրներ ունեցող երիտասարդը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, հնարավորություն չի ունեցել ուսում ստանալ։ Այսօր արդեն շաբաթական երեք անգամ ՀԵՀ մարզային կենտրոնում կազմակերպվում են դասեր՝ մաշտոցյան այբուբենն Աշոտին ուսուցանելու համար։ Աշոտը նշում է, որ սովորել երբեք ուշ չէ, և ինքը 22 տարեկանում ուժ է գտել իր մեջ տառերը սովորելու։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արարատի կենտրոնն այս պարապմունքներից հետո երիտասարդի համար կկազմակերպի նրան հոգեհարազատ որևէ արհեստի դասընթացներ։ Ներկայացնում ենք հատված՝ Աշոտ Մանուկյանի դասից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր