1600 դիտում
08:59 20-11-2015
ԳԱԱ նախագահն արդարացնում է կառավարության՝ գիտնականների հաշվին խնայողություն կատարելու մոտեցումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գնացել է կառավարության որոշման հետքերով.
«Ինչպես հայտնի է, եկող տարվա բյուջեի նախագծով գիտնականներին հատկացվող միջոցները կրճատվել են: Մասնավորապես, կես դրույքով աշխատող գիտնականներն իրենց գիտական աստիճանի հավելավճարները 2016-ին այլևս չեն ստանա:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից պարզել, թե ինչպես է նա վերաբերվում կառավարության՝ գիտնականների 25-ից 50 հազար դրամ հավելավճարները կրճատելու որոշմանը: «Դա կառավարության որոշումն է, պետք է պետական ծրագրում մասնակցեն, որ հավելավճար ստանան: Նախկինում լինում էր այսպես, հատկապես դա լինում էր բուհերում, ձևակերպում էին, ծրագրում, իբր թե աշխատում են մի 10 հազար դրամով, որ մի 50 հազար դրամ ստանան»,- պատասխանեց Արա Աբրահամյանի համար խոսափող միացնող-անջատող Ռ. Մարտիրոսյանը:
Այսինքն՝ ԳԱԱ նախագահն արդարացնում է կառավարության՝ գիտնականների հաշվին խնայողություն կատարելու մոտեցումը: Նրա նման կրավորական մոտեցումն ամենևին էլ պատահական չէ: Շատ լավ հասկանում է, որ եթե դեմ արտահայտվի, ապա կարող է զրկվել իր պաշտոնից»:
Նմանատիպ նյութեր
3664 դիտում
16:03 15-10-2018
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է ԱՊՀ գիտնականների II Ֆորումը
1694 դիտում
20:46 20-12-2018
Սիրիայի գիտնականների և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական հարաբերությունները նոր փուլ են մտնում
Այս բաժնից
2203 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9148 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am