Հնարավոր է՝ ԵԽԽՎ-ում Զուրաբյանին փոխարինի Փաշինյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության վերջին ձախողումից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհել է, թե հնարավոր կլիներ խուսափել Ուոլթերի զեկույցի ընդունման վտանգից, եթե պատվիրակությունն ավելի ակտիվ աշխատեր:
«Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ում քննարկվել է պատվիրակության կազմում ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանին Նիկոլ Փաշինյանով փոխարինելու հնարավորության հարցը»: