Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հնարավոր է փոխարինի Սամվել Ֆարմանյանը․ Հրապարակ
                        «Հրապարակ» թերթը գրում է․ ««Հրապարակ»-ի տեղեկություններով, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հնարավոր է փոխարինի Քեսաբի կողմերում «կռված» Սամվել Ֆարմանյանը: Հակոբյանին, ըստ նույն աղբյուրների, կնշանակեն Գեղարքունիքի մարզպետ:
«Հստակ որոշված է` Դավիթ Հարությունյանը կդառնա կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ` փոխարինելով Վաչե Գաբրիելյանին: Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը կմնան իրենց պաշտոններում»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

