Հրայր Թովմասյանը կփոխարինի ՍԴ անդամին, որ հետո փոխարինի ՍԴ նախագահին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ին լրացավ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կիմ Բալայանի տեղի ամենահավանական հավակնորդը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն է:
Արդեն տևական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ Թովմասյանը կարող է փոխարինել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ով 2018թ. մարտի 23-ին դառնում է 70 տարեկան, և կրկին օրենքի ուժով նրա լիազորությունները դադարում են: Բայց մինչև Սահմանադրական դատարանի նախագահ դառնալը Հրայր Թովմասյանը պետք է ՍԴ անդամ լինի:
Տեսականորեն Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ կարող են նշանակել Գագիկ Հարությունյանի փոխարեն, սակայն իշխանությունը ավելի պատեհ է համարում նրան ՍԴ անդամ նշանակել Կիմ Բալայանի փոխարեն, որպեսզի մի քանի ամիս լինի ՍԴ շարքային անդամ, և նոր միայն ԱԺ կողմից ընտրվի ՍԴ նախագահ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]