Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Նոյեմբերի 19-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչն անկողնուց ընկել է, բարձրացնելու և անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1951 թ. ծնված Ս. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 09.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան թաղամասի թիվ 7/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1937 թ. ծնված Յ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: